BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Կառավարությունը «ֆե՞յք» է, թե՞ իրական»

«Կառավարությունը «ֆե՞յք» է, թե՞ իրական»
21.06.2017 | 18:15

Խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն կառավարության ծրագիրն ամբողջովին սևացրեց, այլև փորձեց վերլուծել վարչապետ Կարեն Կարապետյանի հոգեվիճակը։ Ըստ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի, վարչապետը շատ անտրամադիր ու անզգացմունք է ներկայացնում գործադնր իշխանության ծրագիրը։ Պատճառը, պատգամավորի դիտարկմամբ, այն է, որ նա 2018-ին չի մնալու իր պաշտոնում։ «Մենք նախ ուզում ենք հասկանալ, թե ում հետ գործ ունենք։ Կառավարությունը «ֆե՞յք» է, թե՞ իրական։ Այս վարչապետը կիրականացնի՞ ծրագիրը, թե՞ սա ժամանակավոր բան է։ Ողջ երկիրը սպասումների մեջ է։ Տնտեսությունը չի կարող մնալ բացասական սպասումների մեջ։ Այս պայմաններում բացառվում է տնտեսության զարգացումը»,- «Իրատեսին» փոխանցեց պատգամավորը, հավելելով, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ երկրի ղեկավարը չեն փարատում մարդկանց կասկածները։

Սակայն Էդմոն Մարուքյանն իր մտահոգությունների պատասխանը ստացել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթից, այն է` ուզում եք իմանալ, ի դեմս կառավարության ծրագրի, ո՞ւմ հետ գործ ունեք. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` ՀՀԿ-ի։ «Կարեն Կարապետյանի անունը չկա։ Դրա համար էլ անտրամադիր էր, անհավես, անէքսպրեսիա։ Ներկայացնում է մի ծրագիր, որին ինքն էլ չէր հավատում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ