Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ձեռքից գնում է

Ձեռքից գնում է
08.09.2017 | 00:51

Պետությունը հաստատ որոշել է ազատականացնել էներգետիկ ոլորտը և հստակ քայլերով գնում է առաջ։ Ի վերջո, իսկապես ազատականացնելը հո կառուցել չէ՞, որ դժվար լինի։ Կառավարության երեկվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել լիցենզավորման, պետական տուրքի մասին օրենքներում։

«Այս փոփոխություններն անհրաժեշտ են էներգետիկ շուկայի ազատականացմանը, ինչը ներքին շուկայում կնպաստի ոլորտի արդյունավետությանն ու բարելավմանը»,- ասաց փոխնախարարն ու վստահեցրեց, որ շուկայում գործող այլ մատակարարների հետ միասին կգործի մշտական մատակարար, որը կկարգավորի սակագները։ Եվ այսպես, Հայաստանում միակ գերեկամտաբեր ոլորտը պետության ձեռքից գնում է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ