Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չի բացառվում, որ առաջիկայում էլ ասմունքի

Չի բացառվում, որ առաջիկայում էլ ասմունքի
20.11.2017 | 23:00

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ ազատ ժամանակ ունի և անցել է հայ դասականների ընթերցանությանը: Նա քաղաքական դաշտի որոշ գործիչների բան հասկացնելու համար խոսում է գրողների լեզվով: Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում, հիշելով Պարույր Սևակին, գրել է.
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…


Վատ չէ, բայց ոչ թե Սևակի խոսքերը, այլ Աբրահամյանի մեջբերումը մի փոքր ժամանակավրեպ չէ՞: Հովիկ Աբրահամյանը ժամանակին չէ՞ր տեսնում «չաղ ու յուղալի» պատառ փախցնողներին, հեշտ զրպարտողներին... Այս մասով էլ Սևակը հաստատ բան ունի գրած:
Բայց պատկերացնու՞մ եք, ինչքան իրական կհնչեր անկախության տարիներին իշխանական համակարգի տարբեր օղակներում «կանգնած» Հովիկ Աբրահամյանի շուրթերից լսել այս քառատողը: Թե դղյակների մասին վերջին բարձրաձայնումներից հետո ում նկատի ուներ, կարելի է ենթադրել, բայց բախտակցի կնոջ`Ռուզան Խաչատրյանի օրինակին եթե հետևի նախկին վարչապետը, հավանաբար առաջիկայում ստիպված կլինի մի քանի դասական գրողների ստեղծագործություններին ևս ծանոթանալ: Այդուհանդերձ, այս ամենում մի լավ բան կա. համ Հովիկ Աբրահամյանը շատ գրքեր կկարդա, համ էլ ուսուցողական հատվածները այլաբանորեն մեզ կպատմի ու կիմանանք, թե ով ինչ «կյանքով» է ապրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ