Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զիջեց, սակայն ոսկե մեդալ շահեց

Զիջեց, սակայն ոսկե մեդալ շահեց
27.11.2017 | 19:26

Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը գրան պրիի վերջին մրցաշարի վերջին տուրում զիջել է առաջատարի դիրքերը: Մեր գրոսմայստերի պես մրցաշարում 5,5 միավոր է վաստակել նաև Յակովենկոն, ինչի պատճառով էլ հաղթողը որոշվել է թայ-բրեքի միջոցով:

Ցավոք, Արոնյանը պարտվել է մրցակցին, թեպետ երկու գրոսմայստերներն էլ արժանացել են ոսկե մեդալի: Հիշեցնենք, որ Արոնյանը նվաճել է աշխարհի թագի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: Այն կայանալու է ութ գրոսմայստերի մասնակցությամբ, անցկացման վայրը Բեռլինն է, անցկացման ժամկետը` 2018-ի մարտի 10-28-ը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ