Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երեք շիշ գինի՝ 5,3 հազար դոլարով

Երեք շիշ գինի՝  5,3 հազար դոլարով
26.12.2017 | 11:27

Էլ կլասիկոյի շրջանակում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ «Սանտյագո Բեռնաբեուում» «Բարսելոնի» տոնած 3:0 հաշվով հաղթանակը Ժերար Պիկեն նշել է ընդհանուր արժողությամբ 5,3 հազարդոլարանոց երեք շիշ գինի գնելով: Իր կայքէջում կատալոնյան ակումբի պաշտպանը զետեղել է գինիների լուսանկարն ու մակագրել. «Այսօր արժե»:

Նկատենք, որ վերջին երեք տարում սա կատալոնացիների երրորդ անընդմեջ հաղթանակն էր մադրիդցիների հանրահայտ մարզադաշտում: Այս հաղթանակից հետո «Բարսելոնը» «Ռեալին» հետ է թողել 14 միավորով՝ չհաշված «արքայականի» պակաս անցկացրած մեկ խաղում հնարավոր երեք միավոր վաստակելիքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ