Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Կանադայի ընտրանու հաղթանակով: Վճռորոշ եղավ երրորդ խաղակեսը, երբ 1:1 հաշվի պայմաններում շվեդները խաղավարտից մոտ երկու րոպե առաջ բաց թողեցին տափօղակ: Փորձելով արագ հետ բերել կորցրածը՝ նրանք դարպասապահին փոխարինեցին հարձակվողով ու բաց թողեցին նաև երրորդը, իսկ նման պարագայում 2:1 թե 3:1 հաշվով զիջելը սկզբունքորեն ոչինչ չէր փոխում: Մեկ տարվա ընդմիջումից հետո կանադացիները վերադարձրեցին աշխարհի ուժեղագույնի տիտղոսը:
Երրորդ տեղի համար պայքարում ամերիկացիները պարզապես ոչնչացրեցին չեխերին՝ վերջիններիս խփած ամեն մի տափօղակին պատասխանելով երեքով; Արդյունքում՝ 9:3:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
25.05.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |