Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե Բորուսիայում ինձ ասեն, որ պետք է մարզվեմ, հենց այդպես էլ կվարվեմ»

«Եթե Բորուսիայում ինձ ասեն, որ պետք է մարզվեմ, հենց այդպես էլ կվարվեմ»
09.01.2018 | 10:18

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 և 200 մետր վազքատարածությունների աշխարհի ռեկորդակիր ՈՒսեին Բոլտը բավականին անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված իր հետագա մարզական ճակատագրի հետ. «Վնասվածքը համարյա բուժված է, և ես նորից լավ մարզավիճակում եմ: Մարտին պատրաստվում եմ բուժզննում անցնելու Դորտմունդում, որից հետո պարզ կդառնա՝ կարո՞ղ եմ սկսել ֆուտբոլային կարիերա, թե ոչ: Եթե Բորուսիայում ինձ ասեն, որ ես բավականին լավն եմ ու պետք է մարզվեմ, ապա հենց այդպես էլ կվարվեմ»:


Սակայն Բոլտի հետագա խոսքերի մեջ որոշակի հակասություն կա: Դորտմունդյան ակումբի մասին խոսելով՝ նա ասում է, թե երազում է պայմանագիր կնքել «Մանչեստր Յունայթեդի» հետ, ու թե Ֆերգյուսոնը, իբր, խոստացել է օգնել իրեն:
Ակնհայտ է, որ Բոլտի այս բարձրաձայնումները գովազդային հնարքների շարքից են, թեպետ, մեկ էլ տեսար, վերցրեց ու ասածն արեց, մանավանդ որ այդպես վարվելու ոչ մի խոչընդոտ չունի: Եթե ոչինչ չօգնի նրան այս հարցում, անունը կա ու կա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ