Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաղթել են Հայկ Մարտիրոսյանն ու Մարիա Կուրսովան

Հաղթել են Հայկ Մարտիրոսյանն ու Մարիա Կուրսովան
26.01.2018 | 12:35

Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել է 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը, որը Գաբրիել Սարգսյանից հետո դարձավ երկրի երկրորդ ամենաերիտասարդ չեմպիոնը (Գաբրիելն առաջինն է ճանաչվել 17 տարեկանում): Մեր տաղանդավոր երիտասարդին հաջորդել են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը: Հետաքրքիր է նշել, որ վերջին խաղում իրար հետ են մրցել ապագա չեմպիոնն ու փոխչեմպիոնը: Հաղթելու դեպքում վեց միավոր ունեցող Ռոբերտը կարող էր կես միավորով շրջանցել երիտասարդ մրցակցին, սակայն Հայկը նրան այդ հնարավորությունը չտվեց:
Կանանց պայքարում 7,5 միավորով լավագույնն է եղել Մարիա Կուրսովան: Վեց միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը կրկնել է իր անցած տարվա արծաթե հաջողությունը, իսկ Լիլիթ Գալոյանն ու Աննա Սարգսյանը կիսել են 3-4-րդ հորիզոնականները: Նրանք հավաքել են 5-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ