Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում

Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում
26.01.2018 | 14:58

Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում` լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով խորհրդարանում գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներից: Նա նշեց, որ ընդդիմադիրները պետք է այլընտրանք առաջարկեն, ոչ թե միայն քննադատեն: «Մենք այլընտրանք ենք առաջարկում, այդ ճանապարհով էլ գնալու ենք»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ շուտով խորհրդարան կներկայացվի ՀՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է, որ ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջեցվեն՝ նման կերպ հարկային բեռը չավելացնելով: «Չեմ ուզում հիմա մանրամասնել այս կամ այն ապրանքի մասին։ Մեր գնահատականն է, որ ազատ շուկայական հարաբերություններում արհեստական գնանկումը ոչ թե խթանում է, այլ խոչընդոտ է զարգացմանը»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ չի լինելու մի առողջ առաջարկ, որը հնչել է լսումների ժամանակ, որ չքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: «Քննարկումները պետք է լինեն ոչ թե իշխանություն-ընդդիմություն բախումներ ստեղծելու ճանապարհով, այլ՝ այն եղանակով, որը մենք ստեղծեցինք պառլամենտում»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ