Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նեյմարը փոշմանել է

Նեյմարը փոշմանել է
09.03.2018 | 15:40

Ինչպես տեղեկացում է իսպանական El Mundo Deportivo-ն, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոն»: Սկզբնաղբյուրը հավաստում է, որ բրազիլացին արդեն իսկ հանդիպում է ունեցել կատալոնյան ակումբի ղեկավարության հետ, ասել, որ հիասթափված է ֆրանսիական առաջնության մակարդակից, ինչպես նաև հավելել, որ սխալվել է՝ կարծելով, թե, տեղափոխվելով «Պարի Սեն Ժերմեն», դուրս կգա Լիոնել Մեսիի շուքի տակից:


Նշվում է, որ եթե տրանսֆերը կայանա, բոլոչ դեպքերում 2019-ի ամռանից շուտ չի լինի:
Նեյմարը «Բարսելոնում հանդես է եկել 2013-2017 թվականներին: Ընթացիկ մրցաշրջանից առաջ նա ֆրանսիական ակումբ տեղափոխվեց ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Ֆրանսիացիների կազմում (բոլոր մրցաշարերում) նա խաղացել է 30 խաղում, դարձել 28 գոլի հեղինակ: Փետրվարի վերջին բրազիլացին ստացել է վնասվածք ու ամենայն հավանականությամբ մինչև մայիս խաղադաշտ դուրս չի գա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ