Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զիջեց Կարուանային

Զիջեց Կարուանային
19.03.2018 | 15:10

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարի յոթերորդում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել Ֆաբիանո Կարուանան: Առաջատարի հետ հանդիպումում մեր շախմատիստը դիմել է սրացումների, սակայն դրանք ցանկալի արդյունք չեն տվել: Ավելին, այդ ամենն ունեցել է անհաջող ավարտ՝ 37-րդ քայլում մեր շախմատիստն անձնատուր է եղել: ՈՒնեցած 2,5 միավորով Արոնյանը հետնապահների շարքում է; Երեկ նրա մրցակիցը չինացի Դին Լիժենն էր: Հայ գրոսմայստերը խաղալու էր սև խաղաքարերով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ