Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Շարմազանով. ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան

Շարմազանով. ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան
30.03.2018 | 12:37

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ Aysor.am-ին տված հարցազրույցը «Սասնա ծռերի» մասին սպասված էր` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես կարծում եմ, որ դրական հայտարարություն էր, ժողովրդավարական երկրի դեսպանն այլ բան չէր կարող հայտարարել»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանը ԱՄՆ-ը դիտարկում է որպես Հայաստանի գործընկեր պետություն, որպես պետություն, որտեղ ժողովրդավարական արժեքները բարձր մակարդակի վրա են:

«Երկրորդը, տարօրինակ էր և անտրամաբանական, շատ դեպքերում նաև անհասկանալի, որտեղ փորձում են իրավական վճիռներին որոշ մարդիկ, որոշ լրատվամիջոցներ միանգամից տալ քաղաքական աստառներ ու այդ քաղաքական աստառ տալը օգուտ չի բերում ոչ Հայաստանին, ոչ մարդկանց, ոչ էլ, առհասարակ, մեր գործընկերներին»,- նշեց ՀՀԿ խոսնակը: Նա ասաց, որ դեսպան Միլզի հայտարարությանը փորձել քաղաքական աստառ տալ ու քաղաքական ստվերի տակ ներկայացնել, անընդունելի է:


«Մենք դրական ենք գնահատում պարոն դեսպանի հայտարարությունը, և, միևնույն ժամանակ, ոչ տրամաբանական ենք համարում այն գնահատականները, որոնք ամեն ինչ անում են Հայաստանում տեսնել մի բան, որը գոյություն չունի. Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ