Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նիկոլն ապատեղեկություն է տարածում

Նիկոլն ապատեղեկություն է տարածում
26.04.2018 | 12:34

Այսօրվա ընդդիմության շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որ երկար տարիներ եղել է լրագրության մեջ, շատ լավ գիտի, թե տեղեկատվությունը, հատկապես այսպիսի օրերին, ինչպես կարող է անդրադառնալ հանրության տրամադրությունների վրա: Երեկ նա հանրահավաքում հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քվեարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի, այսինքն` իր օգտին: Փաշինյանը խոսեց նաև ոստիկանապետի հայտարարությունից՝ շեշտելով, որ ոստիկանությունը չի ենթարկվելու Կարեն Կարապետյանին: Փաշինյանը շատ լավ գիտի նաև, որ նման տեղեկությունը ինչպիսի խառնաշփոթ կստեղծի ՀՀԿ-ի շարքերում, հատկապես նրանց շրջանում, ովքեր գնացքից չեն ցանկանում հետ ընկնել:


Այս տեղեկությունները ապատեղեկատվություն համարեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, վստահեցնելով, որ հատկապես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո բոլորն իրենց տեղերում են ու ոչ մեկը Փաշինյանին աջակցելու մտադրություն չունի: Ինչ վերաբերում է Վովա Գասպարյանին, այդ մասին ոստիկանությունը պարզաբանող հայտարարություն է տարածել: «Հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը: Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ