Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բա վերջը չտեսնե՞նք

Բա վերջը չտեսնե՞նք
15.05.2018 | 00:49

Շարունակում է օրակարգային մնալ Գյումրու «Շիրակի» հետ կապված պատմությունը, այսպես կոչված, պայմանավորված խաղի վերաբերյալ: Սույն հրապարակումով մանրամասներին անդրադառնալու խնդիր մեր առջև չենք դնում զուտ նրա համար, որ շատ բան մշուշոտ է, կողմերից գոնե մեկը մեզ վստահություն չի ներշնչում, բացի այդ, քանի դեռ չկա եղածին կամ ենթադրյալ եղածին տրված իրավական գնահատական, անիմաստ է հարցը քննարկել նաև շատ հասկանալի հետևյալ պատճառով` պիտի որ մոռացած չլինեք դավաճանության վերաբերյալ ՀՀ ազգային հավաքականի առանձին ֆուտբոլիստներին ուղղված ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մեղադրանքները:
Ինչ կապ ունի՞:


Շա՛տ մեծ կապ ունի ու ահա թե ինչու:
Ի՞նչ հետևեց դրանց:
Ասելիքներդ մի ծամծմեք, մտածողի խոհուն տեսքով հայացքներդ էլ առաստաղին մի ուղղեք այնտեղից իջնելիք լույսի հույսով, քանզի ոչ մի բան էլ չի հետևել` բացառությամբ այդ նույն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընդունած կամայական որոշումների:
ՈՒ քանի որ իրավական տեսակետից ոչ մի բան չի հետևել, ֆեդերացիայի նախագահի ներկայացրած մեղադրանք-հայտարարությունը կարո՞ղ ենք բնութագրել որպես… Չէ, որպես ինչ բնութագրելը մենք շատ լավ գիտենք ¥փառք Աստծո, թե հանկարծ բանասիրականի տված գիտելիքները քչություն անեն, իրավաբանությունից ունեցածը «խոդի կգցենք») սակայն իր համոզմամբ գրագիտության պակաս չունեցող մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը թող ինքը բարձրաձայնի իր որակմանն առավել սազական բառը:
Ինչու ի՛նքը բարձրաձայնի ու, ասենք, ինչու ոչ իրավապահ մարմիննե՞րը:
Որովհետև ինքը կա ու, իր լինելով հանդերձ, ինքն ավելի շատ ռեալություն է, քան իրավապահ մարմիններ կոչվածները, որոնք կենդանության նշաններ ցույց են տալիս միայն վերևից իջեցված հրահանգների դեպքում: Ինչ խոսք, Հայաստանը համակած այս հեղափոխական քամիների ֆոնի վրա այդ իրավապահ կոչված մարմինները, ինչ-որ բաներից հարկավ վախեցած, կենդանության նշաններ կարող են ու կարծես ուզում են ցույց տալ, բայց ի՞նչ եք կարծում, եղածի վերջը չտեսնե՞նք` նոր խոսենք, որ մենք էլ մեր բաժնով ապակողմնորոշող չդառնանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ