Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ

Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ
16.06.2018 | 15:49

Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։ Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊րդ «ԲարՔեմփԵրևանին»։ (Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։

«Բարքեմփ Երևանի» գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC, AVETIQ, Vineti AM ընկերությունները։


Միջոցառման
Ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18։



Դիտվել է՝ 4429

Մեկնաբանություններ