Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Քննարկվում են ԵՊՀ ռեկտորի թեկնածուները

Քննարկվում են ԵՊՀ ռեկտորի թեկնածուները
26.02.2019 | 15:55

«Փաստը» գրում է. «ԵՊՀ-ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմադրում է, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու և «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում: Բնականաբար, վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը. «Փաստի» տեղեկություններով, թեկնածուները շատ են, ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է: Մենք զրուցեցինք պարոն Մելքոնյանի հետ: Նա ասաց, որ երբեւիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որեւէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,- հավելեց պարոն Մելքոնյանը»:

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ