Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վազգեն Մանուկյանի երրորդ փորձը

Վազգեն Մանուկյանի երրորդ փորձը
03.05.2019 | 00:52

Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարեց քաղաքական ակումբ ստեղծելու մասին՝ նշելով, որ այդ գաղափարը վաղուց ուներ։ Սա կարելի էր հասկանալ, եթե տարիներ շարունակ նա չղեկավարեր Հանրային խորհուրդը, որը հենց տարաբնույթ քննարկումների հարթակ պիտի լիներ։ Փաստորեն, այս քայլով Վազգեն Մանուկյանը նաև 2009-ից ՀԽ-ի իր ղեկավարման տարիների անպտուղ աշխատանքի գնահատականն է տալիս, փորձելով թաքցնել այն իրական նպատակը, որի համար ստեղծել են այդ ակումբը։ Մանուկյանը քաղաքական նոր հայտ է ներկայացնում։ Ստանալով ՀՀ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների թիմակիցների հավանությունը՝ նա կրկին վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ցանկանում է նոր բևեռ ստեղծել, որը քաղաքական պատեհ առիթի դեպքում կլինի կիզակետում։ Սակայն Մանուկյանը միակը չէ, որ վարչապետ դառնալու ցանկություն ունի և ծանրակշիռ մրցակիցների պակաս հաստատ չի ունենալու։ Բայց այդ մասին՝ առաջիկայում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ