Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեր նպա­տակն է մարդ­կանց ցույց տալ, որ նվա­գա­խում­բը կա­տա­ր­յալ գոր­ծիք է»

«Մեր նպա­տակն է մարդ­կանց ցույց տալ, որ նվա­գա­խում­բը կա­տա­ր­յալ գոր­ծիք է»
26.11.2019 | 00:34

Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր ՍԵՐ­ԳԵՅ ՍՄ­ԲԱ­ՏՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք դեկ­տեմ­բե­րի 3-ին Կա­րեն Դե­միր­ճյա­նի ան­վան մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում կա­յա­նա­լիք «Դա­սա­կան Ջեք­սոն» խո­րագ­րով հա­մեր­գա­յին ծրագ­րի մա­սին: Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ կհն­չեն փո­փի ար­քա Մայքլ Ջեք­սո­նի ա­մե­նա­ճա­նաչ­ված և սիր­ված կա­տա­րում­նե­րը` նոր գոր­ծի­քա­վոր­մամբ, Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի ներ­կա­յաց­մամբ։ ՈՒն­կն­դիր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան վա­յե­լե­լու Ջեք­սո­նի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազ­մա­թիվ այլ եր­գեր՝ ինք­նա­տիպ ո­ճով և նվա­գախմ­բի ու DJ-ի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Ե­րե­կո­յի ըն­թաց­քում փո­փի ու դա­սա­կա­նի միա­ձու­լու­մը կու­ղեկց­վի լու­սա­յին և ռե­ժի­սո­րա­կան հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով։

-Մենք տե­սել ենք Ձեր նա­խա­գի­ծը, երբ դա­սա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հն­չե­ցին ջա­զա­յին մշակ­մամբ, հի­մա հա­կա­ռակ մո­տե­ցումն է ցու­ցա­բեր­վում՝ փո­փը վե­րած­վում է դա­սա­կա­նի։ Ինչ­պե՞ս ա­ռա­ջա­ցավ այս միտ­քը:

-Պո­պու­լյար ե­րաժշ­տու­թյան ա­մե­նա­հայտ­նի կեր­պա­րը Ջեք­սոնն է‚ և մենք ո­րո­շե­ցինք անդ­րա­դառ­նալ նրան‚ նրա ար­վես­տին‚ բայց դա­սա­կան տե­սան­կյու­նից։

- Ջեք­սո­նի եր­գե­րի մեջ կար­ծես թե նաև դա­սա­կան մո­տիվ­ներ են առ­կա։

-Ջեք­սո­նը միշտ անդ­րա­դառ­նում էր դա­սա­կա­նին։ Նույ­նիսկ ու­նի եր­գեր‚ որ­տեղ կան մեջ­բե­րում­ներ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նից։ Ջեք­սո­նը ոչ միայն փո­փի ար­քա է‚ այլև ե­րա­ժիշտ է‚ ո­րը փո­խեց ե­րաժշ­տու­թյան կոն­ցեպ­տա­վո­րու­մը և մարդ­կանց ե­րաժշ­տու­թյան ըն­կա­լու­մը։ Նրա շատ եր­գե­րում հն­չում է սիմ­ֆո­նիկ ձայն։ Մենք անդ­րա­դառ­նում ենք Ջեք­սո­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին‚ քա­նի որ նրա ե­րաժշ­տու­թյու­նը շատ լավ կա­րող է հն­չել նվա­գախմ­բա­յին կա­տար­մամբ։ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խումբն ի­հար­կե աշ­խար­հում Ջեք­սո­նի եր­գերն այս ձևա­չա­փով ա­ռա­ջին կա­տա­րո­ղը չէ‚ սա­կայն մենք կփոր­ձենք դրանք ներ­կա­յաց­նել մի փոքր այլ կոն­ցեպ­տով և այլ մո­տեց­մամբ։

-«Դա­սա­կան Ջեք­սոն»-ը շա­րու­նա­կու­թյու՞ն է ու­նե­նա­լու: Կլի­նե՞ն նմա­նօ­րի­նակ անդ­րա­դար­ձեր այլ մե­գաաստ­ղե­րի:

-Մեր նպա­տա­կը մե­գաաստ­ղե­րին ներ­կա­յաց­նե­լը չէ։ Օ­րի­նակ‚ Queen-ի ե­րաժշ­տու­թյու­նը նույն­պես շատ սիմ­ֆո­նիկ է։ Ե­րաժշ­տու­թյան մո­դե­լա­վո­րու­մը պետք է լի­նի սիմ­ֆո­նիկ։ Բո­լոր հայտ­նի եր­գե­րը չեն‚ որ կա­րող են դառ­նալ սիմ­ֆո­նիկ։ Ի­հար­կե, բո­լո­րը կա­րող ենք գոր­ծի­քա­վոր­վել նվա­գախմ­բի հա­մար‚ բայց դա կլի­նի ինք­նան­պա­տակ։ Սիմ­ֆո­նիկ հն­չո­ղու­թյուն կամ բո­վան­դա­կու­թյուն միշտ չէ‚ որ կա­րող ենք ստա­նալ։

-Ո՞վ է գոր­ծի­քա­վո­րել փո­փի ար­քա­յի եր­գե­րը: Ինչ­պե՞ս եք կա­տա­րել եր­գե­րի ընտ­րու­թյու­նը:

-Եր­գե­րի նոր գոր­ծի­քա­վո­րու­մը կա­տա­րել է նվա­գախմ­բի լա­վա­գույն ըն­կեր­նե­րից մե­կը՝ Մար­տին ՈՒ­լի­խա­նյա­նը։ Ընտ­րու­թյու­նը կա­տար­վել է ար­դեն նշ­ված սկզ­բուն­քով. ըն­տր­վել են այն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը‚ ո­րոնք կա­րող են լա­վա­գույնս հն­չել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի կա­տար­մամբ։ Բա­ցի այդ‚ ա­ռանձ­նաց­րել ենք նաև այն եր­գե­րը‚ ո­րոնք դր­սում այն­քան էլ շատ չեն գոր­ծի­քա­վոր­վել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հա­մար։ Ջեք­սո­նի եր­կր­պա­գու­նե­րը‚ ո­րոնք հա­զա­րա­վոր ան­գամ­ներ լսել են նրա եր­գե­րը‚ մեր հա­մեր­գին գա­լով՝ կունկ­նդ­րեն դրանք նոր հն­չո­ղու­թյամբ։

-Կա՞ մի­տում՝ նման նա­խագ­ծե­րով ե­րի­տա­սարդ­նե­րին դա­սա­կան ար­վես­տին մո­տեց­նե­լու:

-Մենք մշ­տա­պես աշ­խա­տում ենք այդ ուղ­ղու­թյամբ։ Մեր բո­լոր նա­խագ­ծե­րում կա այդ մի­տու­մը‚ նույ­նիսկ երբ մենք նվա­գում ենք Մա­լեր կամ Բրուք­ներ։ Ջեք­սոնն այն եր­գիչն է‚ ում գի­տեն և՛ 75 տա­րե­կան­նե­րը‚ և՛ 10-ա­մյա պա­տա­նի­նե­րը։ Ջեք­սո­նը պո­պու­լյար է ա­ռա­վել քան 40 տա­րի։ Մեր նպա­տակն է մարդ­կանց մո­բի­լի­զաց­նել և ցույց տալ‚ որ նվա­գա­խում­բը կա­տա­րյալ գոր­ծիք է։ Նվա­գախմ­բի գոր­ծու­նեու­թյունն ա­վե­լի մաս­սա­յա­կան դարձ­նե­լու հա­մար այս­պի­սի նա­խագ­ծերն անհ­րա­ժեշտ են։ Մար­դիկ մո­տե­նում են նվա­գախմ­բին և տես­նում են‚ որ նվա­գա­խում­բը հե­տաքր­քիր մի երևույթ է։

Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ