ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կոշկակարը սոցիալական հեռավորությունը պահպանող կոշիկ է արտադրել

Կոշկակարը սոցիալական հեռավորությունը պահպանող կոշիկ է արտադրել
13.06.2020 | 10:03

Մարդիկ միշտ չէ, որ հիշում են՝ համավարակաի կանոնների պահպանության կարևորագույն բաղադրիչներից է սոցիալական հեռավորության պահպանումը: Տարբեր անհատներ սակայն դրա պահպանության համար տարբեր մեխանիզմներ են մտածել: Ռումինացի 75-ամյա Գրիգոր Լուպինի ստեղծած կոշիկների շնորհիվ հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորություն:


Վարպետի ստեղծած կոշիկի մեկ զույգն արժի 115 դոլար: Երբ 75 համարի կոշիկների լուսանկարները տարածվել են, օգտատերերի մի մասը շատ է հավանել դրանք, մի մասն էլ այն անհեթեթ է համարել:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5295

Մեկնաբանություններ