Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԼՀԿ-ն ներկայացրել է 13 կետանոց ճանապարհային քարտեզ

ԼՀԿ-ն ներկայացրել է 13 կետանոց ճանապարհային քարտեզ
29.11.2020 | 17:38

ԱԺ ԼՀԿ խմբակցությունը նոյեմբերի 27-ին խորհրդարան է ներկայացրել ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր, որ հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Ծրագիրը բաղկացած է 12 կետից: ԼՀԿ-ն գտնում է՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, խորհրդարանը ընտրի վարչապետ, և ձևավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն: Որպես երկրորդ կետ՝ ամրագրված է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը: Մյուս կետերից մեկում ամրագրվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցություններ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնումը, զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումը:
13-րդ կետով խմբակցությունն առաջարկում է, որ ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ պետք է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ»,-գրում է «Ժողովուրդը»:

Դիտվել է՝ 4518

Մեկնաբանություններ