Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման

Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման
01.12.2020 | 14:29

Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ շրջաբերական է ուղարկել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։

Որոշումը կայացվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ։ ԿԳՄՍՆ-ն հաղորդում է, որ դասերն առկա եղանակով կազմակերպելիս հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել Առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի 18-ի հրամանով հաստատված պահանջները: Նախարարությունը նշում է, որ չեն գործում ուսումնական տարվա սկզբին հաստատված՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի սահմանափակումները` բացառությամբ 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանների խմբերի բաժանման դրույթի: Նույնը վերաբերում է նաև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներին, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։


Համաձայն առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանի՝ ուսումնական հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝
դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ /ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,
ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով՝ արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),
թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,
հեռահար ջերմաչափում։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով իրենց գրավոր համաձայնության դեպքում։
Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով:


Յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։

Դիտվել է՝ 8199

Մեկնաբանություններ