Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նիկոլ Փաշինյան. Արցախի ՊԲ-ը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները

Նիկոլ Փաշինյան. Արցախի ՊԲ-ը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները
14.12.2020 | 13:16

«Երեկ Անվտանգության խորհրդի նիստում ասացի, որ առանձին քննարկման թեմա է, թե ինչու խաղաղապահները մինչև շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ։ Ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված են Խծաբերդ-Հին Թաղեր գյուղերին հարող տարածքները»,- այս մասին ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ Սա էլ իր հերթին նշանակում է՝ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո։

«Իհարկե, Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։ Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձություն է։ Մանավանդ որ Արցախի Պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները։ Նկատի ունեմ, որ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,- ասաց Փաշինյան։

Դիտվել է՝ 3836

Մեկնաբանություններ