«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Թուրքիան ձգտում է մտնել աշխարհի ուժեղագույն տնտեսությունով երկրների տասնյակ

Թուրքիան ձգտում է մտնել աշխարհի ուժեղագույն տնտեսությունով երկրների տասնյակ
06.02.2021 | 21:16

Թուրքիան ձգտում է մտնել աշխարհի ուժեղագույն տնտեսությունով երկրների տասնյակ։ Թուրքիան այսօր միայնակ իրականացնում է աշխարհի մեգանախագծերի կեսից ավելին, հայտարարել է Էրդողանը Մալաթիա նահանգի Թոխմա կամրջի բացման ժամանակ։ Թուրքիան երկար ժամանակ զարգացման ոլորտում իր առաջ հավակնոտ նպատակներ չի դրել, որ բերել է պայմանների վատացման և աղքատության։

«ԱԶԿ-ի իշխանության 18 տարիներին Թուրքիան նշանակալից հաջողությունների է հասել բոլոր ոլորտներում։ Դա ժողովրդի ակտիվ աջակցության և ազգային ներդրումների հետևանք է», ասել է Էրդողանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունը չի պատրաստվում կանգ առնել․ նոր խոշոր ներդրումների և նախագծերի շնորհիվ երկիրը կմտնի աշխարհի ամենազարգացած տնտեսությունների տասնյակ։

Դիտվել է՝ 12056

Մեկնաբանություններ