«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Իվետա Տոնոյան. Իշխանությունը կարող էր ազնիվ գտնվել

Իվետա Տոնոյան. Իշխանությունը կարող էր ազնիվ գտնվել
09.02.2021 | 20:39

Իշխանությունը կարող էր ազնիվ գտնել, և ասելու փոխարեն, թե խորհրդարանական ընդդիմությունը նպատակահարմար չի համարում կամ չկա արտահերթ ընտրությունների հանրային պահանջ, ընդամենն ասեր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ օրգանապես հրաժեշտ տալու վարչապետի աթոռին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։


«Շատ ավելի ազնիվ կլիներ, որ նրանք խոսեին իրենց իշխանության ձախողումների, տապալումների և մեր երկրում տիրող ողբերգական իրավիճակի հարցում ունեցած քաղաքական պատասխանատվության մասին», - ասաց Իվետա Տոնոյանը։
Նա հարցրեց՝ ինչպե՞ս է իշխանությունը հանրային պահանջի վերաբերյալ հարցումներն անցկացրել. «Եթե տաքսիների մեջ, դրանք վստահություն չեն ներշնչում, եթե իրենց տարածքային կառույցներում, դժվար թե ՔՊ-ի կառույցներում որևէ մեկն իշխանության կարծիքին հակասող կարծիքով հանդես գար։ Իսկ այն, որ այսօր իշխանությունն ունի բացառապես մեկ օրակարգ, միանշանակ է։ Ինչքան կարելի է այսպես շարունակել և ճշմարտության աչքերին չնայել», - ասաց Տոնոյանը:

Դիտվել է՝ 4440

Մեկնաբանություններ