Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սուսաննա Բաբաջանյան. Հիմա էլ սակարկվում է Մեղրին, որը մեր աքիլեսյան գարշապարն է

Սուսաննա Բաբաջանյան. Հիմա էլ սակարկվում է Մեղրին, որը մեր աքիլեսյան գարշապարն է
26.04.2022 | 07:40

«Հարաբերությունները նավերի պես են. եթե չեն դիմացել փոքրիկ ցնցումներին, իմաստ չկա նավարկել բաց ծովում»,-ասում է Հիլ Ստիվենսոնը:
Իսկ մենք քանի՜ հազարավոր ցնցումներ ենք ունեցել, յուրաքանչյուր ցնցում թուրքի հետ, գիտենք՝ ինչով է ավարտվել:


Միակողմանի կապ, թե համագործակցում՝ կործանարար է, անպատվաբեր ու անհեռանկար. միակողմանի՝ նույնիսկ մի հատիկ բարև չի լինում:
Մի կողմը երկար ժամանակ չի կարող արժանապատվության հաշվին անվերջ իր ուսերին տանել խախուտ հարաբերությունների բեռը:
Եթե երկու հոգու մեջ չփակվող վերք կա, դառը անցյալ, նույնիսկ՝ դաժան սպի, ինչպե՞ս կարող են նրանք հանգիստ զրուցել կամ հարաբերվել՝ առանց լարվածության ու վեճի, ու՜ր մնաց՝ երկու երկրների:
Նրանց մեջ միշտ կանգնած է լինելու հին ցավը՝ չխոստովանված ու չհատուցած, ու քանի դեռ այն չի գիտակցվել մյուսի կողմից՝ կրկնվելու վտանգն ամեն ակնթարթ է: Դու այլևս ապրելու ես գերեվարված, պարտապանի պես:


Թուրքը մզկիթների է վերածում մեր եկեղեցիները, Սուրբ Ղազանչեցոցը մզկիթի է վերածում, սպառնում է նոր պատերազմներով ու նոր տարածքներ ակնկալում, իսկ մենք, բացքամակ ու սրտաբաց, «Հասան, գյալ մանի թութ» ենք կանչում, շարունակում ապրել սին հույսերով՝ իրականության վրա աչք փակելով:


Հիմա էլ սակարկվում է Մեղրին, որը մեր աքիլեսյան գարշապարն է, հենց ցույց տվեցինք՝ վրա են թափվելու, կույս աղջկա վրա թափվող խուժանի պես, ու գնան մինչև վերջ:
Թուրքի համար համագործակցումը դա ողջ Հայաստանն է՝ առանց հայերի, արդարությունդ՝ դաղող մտրակ, իսկ ցեղասպանությունն ընդամենը պատերազմ էր:
Այսպիսին է թուրքի բնույթը, միշտ էլ այսպիսին է մնալու:


Ճիշտը եղածն ամուր պահելն է, մինչև որ՝ տեսնենք:
Ինչ-որ ցեղախումբ չենք՝ խուրջինից վայր ընկած, երկիր ու պետություն ենք, սրա գիտակցումը նախ մենք պիտի ունենանք, արժանապատիվ ներկայացնենք: Թուրքին ու աշխարհին խաբվելու, անվերապահ հավատալու լիմիտը սպառված է վաղուց՝ Սևրի պայմանագրից էլ շատ առաջ:

Դիտվել է՝ 10692

Մեկնաբանություններ