Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒղեցույցը միայն Գանդին չէ

ՈՒղեցույցը միայն Գանդին չէ
05.05.2022 | 07:23

Չնայած Մահաթմա Գանդիի կերպարի ողջ հակասականությանը` Երևանում «տնկվեց» նրա արձանը: Սա նիկոլական քայլարաստների երախտագիտության վկայությունն էր առ մեկը, ում խաղաղ անհնազանդության տեխնոլոգիան ուսումնասիրելով` եկան իշխանության:


Սակայն պայքարի իրենց մեթոդոլոգիայի հարցում նիկոլականները միայն Գանդիին չէ, որ ունեցան ուղեցույց: Իրենց մյուս ուսուցիչը Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուն էր, ով 2017-ին քայլերթով կտրեց Անկարա-Ստամբուլ շուրջ 450 կիլոմետրանոց ճանապարհը:


Այնպես որ, ՔՊականների իշխանությունում մնալու դեպքում Երևանում կունենանք և Քեմալ Քըլըջդարօղլուի արձանը:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 21068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ