«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Եթե խորհրդարանում մեծախոսությունը չհովանավորվի, շատերը կձգվեն. Հայկ Մարտիրոսյան

Եթե խորհրդարանում մեծախոսությունը չհովանավորվի, շատերը կձգվեն. Հայկ Մարտիրոսյան
30.05.2022 | 07:35

Եկեք անցնենք լրջախոսության: Լուրջ, երբեմն ահավոր թեմաների մասին ենք գրում՝ երգիծանքով, հիմարավուն կատակներով, գռեհիկ բառապաշարով, կիսագրագետ շարադրանքով:

Երեք հոգուց երկուսն անպայման, ինչպես ընդունված է ասել, լայվ է մտնում և մի քանի անգամ անպայման շեշտում՝ իմ հետևորդների համար անակնկալ ունեմ: Ախր, թլոշ լեզվով, վանող արտաքինով, կցկտուր բառապաշարով այ դեռահաս, դու ո՞վ եղար, որ հետևորդ էլ ունենաս: Ինչ տեսնում, այն էլ ընդօրինակում են: Եթե խորհրդարանում նման մեծախոսությունը չհովանավորվի, լրագրական ոլորտում շատերը կձգվեն, բառը խնամքով կընտրեն:
Ամեն կառույցի համար անհրաժեշտ շինանյութ է պետք:

Խիստ կլիմայական գոտում բնակելի տուն կառուցելու համար ցրտադիմացկուն, հաստաբեստ պատեր պիտի շարել, ամառանոցային տնակի համար թեթև կոնստրուկցիաներ են պետք: Լրագրության շինանյութը բառն է: Եկեք նախ ճշտենք, թե ինչի և ու՞մ համար ենք գրում. զանգվածեղ, ամուր բլոկի՞ց օգտվենք, թե՞ փայտե միջնորմից կամ ստվարաթղթից: Լրջանանք:

Դիտվել է՝ 8296

Մեկնաբանություններ