Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քնարիկ Ազոյանը՝ եռակի հաղթող

Քնարիկ Ազոյանը՝ եռակի հաղթող
14.06.2022 | 07:34

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհուրդը մայիսի 7-8-ը պարաձև մարզաձևից անցկացրեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անդրանիկ մրցաշարը։

12-15 տարիքային խմբում լատինաամերիկյան պարաձևի բոլոր երեք կարգերում հաղթել է Գյումրիի համայնքապետարանի պարի և սպորտային պարերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի (տնօրեն՝ Մ․ Մամյան, գեղղեկավար՝ Ա․ Շախմիրանյան) սան Քնարիկ Ազոյանը։ Նշենք, որ սա դեռևս 12 տարին չբոլորած շնորհաշատ այս աղջկա առաջին հաղթական մրցելույթը չէ։


Մրցանակային է եղել և նրա կրտսեր քրոջ՝ Միլենա Ազոյանի ելույթը։ Փոքրիկը երկրորդն է եղել 10-11 տարիքային խմբում։ Հավելենք, որ Քնարիկ Ազոյանը սովորում է Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում (տնօրեն՝ Կ․ Պետոյան), իսկ Միլենան՝ թիվ 23 դպրոցում (տնօրեն Հ․ Գևորգյան)։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 28081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ