ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ասում են

Ասում են
26.10.2022 | 07:28

ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։ Այսօր առաջին հերթին ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրով, որը, ըստ իս, դավաճանված է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչ այդ ես այս բառը չէի կիրառում, իսկ այժմ կարծում եմ, որ ունեմ դա ասելու բարոյական իրավունք:


Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 43769

Մեկնաբանություններ