Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Հիվանդության պատճառն իմանալով՝ մենք կրկին խոսում ենք հետևանքների մասին

Հիվանդության պատճառն իմանալով՝ մենք կրկին խոսում ենք հետևանքների մասին
12.08.2023 | 15:03

Ցավում եմ մեր երկու զինվորների մահվան կապակցությամբ և համաձայն եմ, որ եթե այն կատարվեր նախկին իշխանությունների օրոք, ապա սորոսական գործակալական կարկառուն դեմքերն ու սուտի իրավապաշտպաններն ինչ վայնասուն կբարձրացնեին՝ բոլոր իրենց հնարավոր միջոցներով ու զինանոցով։

Բոլորս էլ գիտենք՝ ովքեր են ու ինչ վնաս են հասցրել նրանք մեր երկրին, մեր ազգին ու պետությանը, բայց «Տերն ու ծառայի» Մանասի նման տանում ենք ամեն ինչ ու իրենց ներկայությունն առհասարակ։

Կրկին ցավելով մեր զինվորների համար, զարմանում եմ այն պաթոսի ու արտահայտման վրա, երբ շատերը կարծես արդեն մոռացել են պատերազմի 10 հազարից ավելի զոհերի, խեղվածների, անհայտ կորածների ու գերիների, բարոյական, տնտեսական ու տարածքային կորուստների մասին։

Գրողի ծոցն ուղարկեք քաղաքապետի ընտրություններն ու այդ «ներկայացմանը» կրկին մասնակցող ուժերին, անձանց ու գործիչներին, որոնք դասեր չքաղեցին նախկին իրենց սխալներից ու «բանդերլոգների նման կրկին գնում են վիշապի երախը՝ նրան սնելու համար»:

Հիվանդության պատճառն իմանալով՝ մենք կրկին խոսում ենք այդ հիվանդության հետևանքների մասին:

Հարուցիչը, պալարը, խոցն է պետք վերացնել:

Անհապա՛ղ:

Մեկ վայրկյանն էլ նշանակություն ունի:

Իսկ մեր գործիչները հերթական անգամ «նստած ծառի տակ՝ նկարում են նապաստակ»:

Զանգ կախող չկա:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2922

Մեկնաբանություններ