Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Սարսափում է հատկապես զոհերի հարազատներից

Սարսափում է հատկապես զոհերի հարազատներից
08.09.2023 | 17:20

Ձերբակալվել են Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի հայտարարությունն ուղղակի մարդու ծիծաղն է բերում։ Պարզ չի՞, որ մշտապես իշխանության ուշադրության տակ գտնվող մարդիկ զենքեր չէին կրի։ Սա իշխանության հերթական սադրանքն է, ավելի ճիշտ՝ վարչապետ կոչեցյալ բռնապետիկի պատվերը։ Ձերբակալվել է նաև պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանը։ Պատկերացնու՞մ եք, ավելի քան մեկ տարի առաջ նա կատարել է «վտանգավոր հանցագործություն»՝ բողոքի է դուրս եկել դատախազության առաջ։ Պարզից էլ պարզ է՝ վարչապետ կոչեցյալը սարսափում է հատկապես զոհերի հարազատներից, քանի որ պատերազմը պայմանավորված էր՝ «հանուն» Արցախի հանձնման։ Եվ, օտար ուժերի առաջ ստանձնած պարտավորությունը կատարելու համար, դավաճան-վարչապետը զոհաբերեց հազարավոր կյանքեր։ Այն զոհերի հարազատները, ովքեր սա գիտակցում են, լցված են խորը վրեժի զգացումով։

Միևնունն է՝ չես պրծնելու։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ