Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մարդիկ ուրախ էին ու դրանով՝ ուժեղ

Մարդիկ ուրախ էին ու դրանով՝ ուժեղ
11.04.2024 | 13:25

Վերջին տասնամյակներում հայության «սիրելի» հոգեվիճակը դժգոհ լինելն էր։ Ամեն ինչից դժգոհ, բողոքող, չմահավան վիճակ էր։

Էս ամենին գումարվել է այն, որ այսօր Հայաստանում ահռելի քանակությամբ փող է պտտվում։ Մի ուրիշ կարգի շատ փող կա, ու պարզ չի՝ որտեղից։ Բայց կա ու պտտվում է։

Այսինքն, հայության քաղքենի մասի համար իդեալական պայմաններ են։ Փողը պտտվում է, ու բոլորը մեղավոր են։ Կարելի է առավոտից իրիկուն դժգոհ ֆռռալ։

Այնպես որ, սրանք դեռ հեռացողը չեն։

Ի դեպ, նույնը Մոսկվայում էր, ուղղակի ասում են (ես դա լավ չգիտեմ), որ Մոսկվայում միշտ են դժգոհ դեմքով եղել, ու դա չի վերաբերում Ռուսաստանի մնացած մասերին։ Թե չէ արդեն կարծում էի, որ Ռուսաստանն էլ կկործանվի դրա պատճառով։ Չի լինում, որ մարդիկ դժգոհ դեմքով երկիր կառուցեն։

Մեկ-մեկ նայեք ամերիկացիների դեմքերին։ Ո՞վ է ասում, որ Ամերիկայում ամեն ինչ լավ է, այդպես չի, լիքը վատ բան կա։ Բայց ամերիկացիների դեմքից դժգոհություն չի թափվում, ա՛յ, դրանով են ուժեղ։

Նույնն էլ Սովետի ուժեղ ժամանակներում է եղել։ Մարդիկ ուրախ էին ու դրանով՝ ուժեղ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ