Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեծ պահք. Ավագ երկուշաբթի

Մեծ պահք. Ավագ երկուշաբթի
14.04.2025 | 12:29

ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆՈՒ անեծքը, իմ կարծիքով, Ավետարանի ամենադրամատիկ, ամենաուսանելի ու միաժամանակ ամենաարդար պատումներից մեկն է։

«Բա եթե թզենի ես, ինչու՞ ես անպտուղ, ինչու՞ չես կարող քաղցս հագեցնել», - Հիսուս Քրիստոսի այս պարզագույն հարցադրումը ժամանակի ու տարածության մեջ կարող է հազար ու մի տեսք ստանալ. «բա եթե «էսինչ» ես, ինչու՞ քեզնից ակնկալվող «էնինչը» չես անում»։

Այսօր ճիշտ օրն է, որ ինքներս մեզ հետ ազնիվ լինենք ու ինքներս մեզ պատասխան տանք - որքանո՞վ ենք մենք անպտուղ ու որքանո՞վ ենք պտղատու, որքանո՞վ ենք ի զորու բավարարելու մեզնից հայցվող ակնկալիքները։

Այսօր Ավագ երկուշաբթի է - «անպտուղ թզենու» հիշատակության օրը։ 3 օրից Քրիստոս ձերբակալվեց ու հաջորդ օրը խաչվեց։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4674

Մեկնաբանություններ