ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Տիեզերքը երբեք ու ոչինչ անպատիժ չի թողնում

Տիեզերքը երբեք ու ոչինչ անպատիժ չի թողնում
02.05.2025 | 20:15

Շատով մեկին ծեծելը չեն հարգում ոչ Կովկասում, ոչ Եվրոպայում, ոչ էլ այլ մշակույթներում: Այդ երևույթը տեղ չունի որևէ քաղաքակրթության մեջ, որովհետև դեմ է մարդ արարածի բնույթին:

Բայց քանի որ հայ հասարակությունը գործ ունի չմարդու ռեժիմի և նրան սպասարկող կիսամարդկանց ոհմակի հետ, պետք է հանգիստ վերաբերվել «արևմտյան մեդրեսեներում» ((c) Վահե Հովհաննիսյան) ինստրուկտրաժավորված «իրավապաշտպան» և «քաղաքական գործիչ» ներկայացող պերսոնաժներին, որոնք հանուն չմարդու ռեժիմի պահպանության՝ առաջարկում են մարդ կալանավորել՝ առանց դատ ու դատաստանի կամ շատով մեկին ծեծելու փաստն արդարացնում են ծեծողների հակառուս լինելու և Բուչա այցելելու հանգամանքով:

Հիշեք սա, որովհետև «Պապլավոկն» ու «Մարտի 1-ը» տարիներ շարունակ մանտրա դարձրած այս «Եվրաթալիբանը» ((c) Կարեն Վրթանեսյան), որ «սամասուդի» իդեոլոգիայի ամենաիսկական կրողն է, մի օր ադարացնելու է չմարդու ռեժիմի կրակելը ցուցարարների վրա: Արդարացնելու է այնպես, ինչպես արդարացրել է Արցախի հանձնումը:

Երևանի փողոցներում մարդասպանությունն արդարացնելու է ինքնիշխանության մասին ցինիկագույն թեզերով, իսկ պայմանական ասած Ջոմարդ Հայկազյանի կրակելն արդարացնելու է նրա Բուչա այցելած լինելու հանգամանքով:

Հիշեք սա, որովհետև մի օր բումերանգի և պատմական արդարության օրենքներով այս խեղկատակները բախվելու են այն բռնությանը, որի արդարացնողն ու քարոզողն իրենք են եղել: Եվ, եթե Գաբրիելյան Արտուշին տարան այնտեղ, որտեղ ինքն էր առանց աչքը թարթելու ուրիշներին ուղարկում, ապա սրանց գլխին սև Բուչա է գալու և իրենց մաշկի վրա են զգալու այն, ինչը կամենում են ուրիշներին:

Տիեզերքը երբեք ու ոչինչ անպատիժ չի թողնում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ