Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Կախարդները տարբեր «սրբություններ» են օգտագործում

Կախարդները տարբեր «սրբություններ» են օգտագործում
12.05.2025 | 21:40

- Գե՛րոնդա, ովքե՞ր են հմայողները:

- Կախարդներ են: Նրանք օգտագործում են Դավթի Սաղմոսները, Սրբերի անուններ և այլն, դևերին ուղղված խնդրանքներ խառնելով: Այսինքն, եթե մենք, Սաղմոսագիրքը կարդալով, Աստուծո օգնությունն ենք կանչում և Աստվածային Շնորհն ենք ընդունում, ապա նրանք իրենց կիրառած այդ ձևով հայհոյո՛ւմ են Աստծուն, մերժո՛ւմ են Աստվածային Շնորհը, և հետո դևերն էլ նրանց ցանկությունն են կատարում:

Ինձ պատմել են մի տղայի մասին, ով կախարդի մոտ էր գնացել, որպեսզի ինչ-որ բան հաջողացնի: Կախարդը նրա համար Սաղմոսագրքից ինչ-որ բան էր կարդացել, և տղան իր ուզածին հասել էր: Սակայն քիչ ժամանակ անց խեղճը սկսել էր նիհարել, մաշվել:

- Ի՞նչ էր արել կախարդը:

- Ինչ-որ չորապտուղներ էր վերցրել ձեռքերի մեջ և սկսել էր 50-րդ Սաղմոսը կարդալ։ Երբ հասել էր «պատարագ Աստուծոյ» (Սաղմ. 50:19) համարին, չորապտուղները նետել էր՝ դևերին զոհ մատուցելով, որպեսզի իր ցանկությունը կատարեն:

Ահա այդպես Սաղմոսագրքի միջոցով Աստծուն հայհոյել էր:

- Գե՛րոնդա, կախարդությամբ զբաղվողներից ոմանք օգտագործում են խաչը, սրբապատկերներ:

- Այո՛, գիտեմ: Այդտեղից պետք է հասկանալ, թե ի՜նչ խարդախություն է թաքնված նրանց արածների հետևում: Խեղճ մարդիկ այդպես են խաբվում:

Տեսնում են, որ կախարդներն օգտագործում են մոմեր, սրբապատկերներ և այլն, ու վստահում են նրանց:

Ահա, մեկն ինձ ասաց, որ իր քաղաքում մի թրքուհի Աստվածամոր պատկերն է դրել մի քարի վրա և ասում է.

«Քարն է մարդկանց օգնում»:

Չի ասում` «Աստվածամայրը», - այլ՝ «քարը»։

Քրիստոնյաները շփոթվում են, որովհետև Աստվածամոր պատկերն են տեսնում, և ոմանք, ովքեր առողջական ինչ-որ խնդիր ունեն, վազում են այնտեղ՝ մտածելով, որ օգուտ կքաղեն: Իսկ հետո սատանան նրանց հետ ինչ ուզում, անում է, որովհետև, երբ թրքուհին ասում է, որ քարն է մարդկանց օգնում, և ոչ թե Աստվածածինը, այդտեղից սկսած սատանան է մեջ մտնում, քանի որ դա արհամարհանք է Աստվածամոր հանդեպ: Աստուծո Շնորհը հեռանում է, և սկսում է սատանայությունը։

Իսկ քրիստոնյաները վազում են, որ քարն իրենց բուժի. քարն ու դևը։ Եվ, ի վերջո, հաշմանդամ են դառնում, քանի որ սատանայից ի՞նչ օգնություն կարող ես ստանալ։

Եթե մի քիչ խելք ունենային, կմտածեին. «Թրքուհին, մուսուլմանն ի՞նչ գործ ունի Աստվածամոր պատկերի հետ»:

Անգամ եթե ասեր, թե Աստվածամայրն է օգնում, թրքուհին ի՞նչ կապ ունի Աստվածամոր հետ. չէ՞ որ մուսուլման է։ Առավել ևս, երբ ասում է, թե քարն է նրանց օգնում:

Մի մարդու ասացի, որ Մետրոպիլիտարանին տեղեկացնեն ու միջոցներ ձեռնարկեն, որ մարդիկ պաշտպանվեն:

Պաիսիոս ԱԹՈՍԱՑԻ

Հույն Եկեղեցու Սուրբ

Հ.Գ.

Սիրելի հավատացյալներ, Քրիստոսի Եկեղեցին մշտապես զգուշացնում է, որ մարդիկ հեռո՛ւ մնան բոլոր տեսակի գուշակներից, հմայողներից, բուժակներից, աղոթողներից և այլնից, որովհետև երբեք չե՛ք կարող իմանալ, թե ակամայից ինչպիսի սատանայության և մեղքի կարող եք մասնակից դառնալ:

Անգամ եթե Ձեզ ներկայանում են իբր Աստծուց ուղարկված՝ խորշեցե՛ք նրանցից, «որովհետև այդպիսիները՝ սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ են, կերպարանավորվում են Քրիստոսի Առաքյալների կերպարանքով, և դա զարմանալի բան չէ՛, քանզի ինքը՝ սատանան էլ է կերպարանավորւում որպես լուսո հրեշտակ։

Եվ տարօրինակ չէ՛, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթացիներին 11:13-15):

«ՍուրբՀարության Տաճար»-իՖԲ էջից

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ