ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Գովասանաչափ

Գովասանաչափ
16.10.2024 | 14:40

- Էս ի՞նչ գործիք ա։

- Գովասանաչափ ա՝ շաքարի մակարդակն ա չափում գովասանքի մեջ։

- Հետո՞, ինչի՞ս ա պետք։

- Հասկանու՞մ ես, մարդը գովասանքի նկատմամբ իմունիտետ չունի։ Եթե շաքարը մեջը շատ լինի, ու առանց իմանալու ընդունի գովասանքը, կոմայի մեջ կընկնի։

- Բայց եթե քեզ գովում են, ո՞նց չընդունես։

- Ընդունի, բայց անպայման էս հաբերով։

- Էդ ինչ հաբեր են։

- Հումորի հաբեր են։ Մի հատ խմում ես, ու ցանկացած գովասանք անվնաս կատակ ա դառնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11320

Մեկնաբանություններ