-
01.11.2014|
14:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով մեկնել էր ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
-
31.10.2014|
15:28
Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը:
-
30.10.2014|
23:30
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում:
-
30.10.2014|
18:15
Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:
-
30.10.2014|
16:34
ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ուսումնական հաստատություն: Որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր ընդունվել է կառավարության նիստում:
-
29.10.2014|
12:18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրմանմրցույթ հայտարարելու վերաբերյալ:
-
28.10.2014|
12:55
Հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի անգլերենի դասագրքում տեղ գտած բանաստեղծությունը դժգոհության, տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Երեխան ընկճված է, ուզում է փախչել դպրոցից, ծնողին չի վստահում, ապրել չի ուզում: Մոտավորապես այս իմաստն ունի բանաստեղծությունը:
-
27.10.2014|
13:50
Հոկտեմբերի 28-ին Թումոյում կնշվի Անիմացիայի միջազգային օրը՝ լի հետաքրքիր միջոցառումներով, որոնք բաց են հանրության համար:
-
25.10.2014|
17:33
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այց կատարեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:
-
25.10.2014|
16:07
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակում «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարներ» թեմայով սեմինարին մասնակցում էր նաև ազգությամբ հայ Սյուզան Մոնոն, որն այսօր դասավանդում է ԼԱԲՃԴ-ում: