-
29.04.2014|
18:16
Մեկնարկեց ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը, որտեղ ներկայացվելու է շուրջ 400 գիտական զեկուցում:
Արդեն ավանդույթ դարձած երիտասարդական նստաշրջանի կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը: Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ` 3 օրերի ընթացքում աշխատանքները կընթանան 18 թեմատիկ բաժանմունքներում:
-
29.04.2014|
12:28
2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները այցելում են Արցախ:
Արցախ կատարած այցելության առաջին օրը համալսարանականները եղան Եղեգնուտ գյուղի` զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում:
-
28.04.2014|
17:55
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
-
28.04.2014|
13:10
Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական երկու խմբերի այցելությունը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
-
28.04.2014|
11:47
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
-
27.04.2014|
15:43
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը:
-
27.04.2014|
14:32
Սոցիալական ցանցերի միջոցով ՀՀ կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները տարածել են հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
-
25.04.2014|
11:03
ԵՊՀ-ում տեղի ունեցած «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» գրքի շնորհանդեսը գրքում զետեղված են Եղեռնը վերապրած Հրաչյա Գևորգյանի հուշերը:
-
24.04.2014|
13:57
Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում, որտեղ կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
-
23.04.2014|
17:26
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ:
ƒÃ‚¯/1380225551">
