Դժվա՜ր, կասեի անգամ դժնդակ օրեր են ապրում Օվալաձևի իշխան-երեսփոխանները, դշխո-երեսփոխանները և, վերջապես՝ մանդատակիր-մականունավոր-պատգամախոսները և, չմոռանանք, Օվալաձևի չորրորդ դասը՝ պետականամետ-հայրենանվեր, անկողմնակալ-վերերկրային շեփորները, դրոշները և թմբուկները։
Նպատակ ունի՞ պատմությունը: Ֆրենսիս Ֆուկույաման ասում է՝ այո, պատմությունը շարժվում է մեկ առաջ, մեկ՝ հետ, հասարակությունը չի կարող մշտապես վերադառնալ իր զարգացման նախընթաց փուլին:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, մարտի 10-ին հանդես գալով Փորձագետների խորհրդի նոր կազմի առջև, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագիր ունի փոխելու Իրանի պետական կառուցվածքը, սակայն նրան չի հաջողվի հեղաշրջում կազմակերպել։
Ապրիլի 17-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մեր երկրում տարօրինակ և տխուր ավանդույթ է ձևավորված. ընդդիմությունը, որպես կանոն, լուրջ մասնակցություն չի ունենում ՏԻՄ ընտրություններին՝ ասելով, թե իր հիմնական նպատակը գլխից բռնելն է:
Իշխանությունները մի քանի ամիս զգուշացնում էին իսլամիստների ահաբեկչական գրոհների հավանականության մասին Բրյուսելում, սակայն դա չնվազեցրեց ցնցումը, երբ երեքշաբի առավոտյան կանխատեսումներն արդարացան՝ գրում է The Wall Street Journal-ը:
Կիրակի օրը Ղազախստանում խորհրդարանական ու տարածքային ընտրություններ էին: Ազատ ընտրությունների մասին խոսք իսկ չկա՝ 75 տարեկան նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միայնակ կառավարում է երկիրը՝ գրում է Libération-ը:
Այս օրենքով Ամերիկան իր տեխնոլոգիապես զարգացած սատելիտ երկրներին պարտադրում էր տեխնոլոգիական բլոկադայի ենթարկել Խորհրդային Միության արդյունաբերությունը՝ զրկելով արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորագույն տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունից:
Հազիվ թե գտնվի մարդ, որ լսած չլինի պատմության ավարտի՝ Ֆրենսիս Ֆուկույամայի տեսության մասին: 1992-ին նա հրապարակեց «Պատմության ավարտը» գիրքը, նրա տեսակետները վիճարկվում, բայց չեն հերքվում:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...