01.04.2023|
20:50
Շատերի համար սա մասնագիտական տոն է: Սա տարվա մեջ միակ օրն է, երբ սուտը որպես երկրորդ մասնագիտություն ընտրած բազմաթիվ մարդիկ աշխատում են լեգիտիմ և առանց թաքնվելու: Նման մարդիկ սովորաբար գավառամիտ են, ովքեր քաջնազարյան սինդրոմով հասել են որոշակի դիրքի: Այդ տեսակը առանձնանում է իր արծաթասիրությամբ և ագահությամբ: Գրագետ ու ինտելեկտուալ մարդը կարիք չունի ստելու, խաբելու, բանսարկելու, անվանարկելու... Տգետներն են փորձում իրենց գլխի դատարկ հատվածը լցնել խարդավանքներով և համոզված են, որ ապրելու համար խելք պետք չի: Պետք է ճարպկություն և զոռբայություն: