ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Այսպիսին է ժամանակակից Թուրքիան

Այսպիսին է ժամանակակից Թուրքիան
30.09.2025 | 19:06

Ներկայիս Թուրքիայում չկա ոչ մի համապետական տոն, որ նվիրված լինի քրդական ինքնությանը, չնայած այն բանին, որ Թուրքիայում բնակվում են միլիոնավոր քրդեր (ես խուսափում եմ հստակ թիվ ասել): Թուրքիայում զբոսաշրջիկային քաղաքականությունը հիմնված է բացառապես թուրքական շինծու տարրի վրա։ Ամեն ինչ ներկայացվում է որպես թուրքական, անգամ՝ քրդականը։ Լեզվամտածողության շեշտը ևս դրված է թուրքերենի վրա, մշակութային կյանքը նույնպես թուրքական շեշտադրումներով է։ Թուրքերը ժամանակին քրդերին համոզել էին, որ համակեցությունը լավագույն միջոցն է, որպեսզի միասին կերտեն մի պետություն, որտեղ թուրքերը և քրդերը կունենան հավասար իրավունքներ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ թուրքերի համար քրդերը դարձան ձուլման թիրախ։

Թուրքիայում բնակվող քրդերին թուրքերը համարում են եկվորներ, ոչ տեղաբնիկներ, հենց դրանով էլ պայմանավորված թուրքական դպրոցներում պատմության առարկան բացառապես վերաբերում է Թուրքիային, թուրքին։ Իսկ թե ինչպես են դպրոցով լվանում քրդերի ուղեղները, պարտադրում մոռացության մատնել սեփական լեզուն, պատմությունը, մշակույթը, դա արդեն տեսանելի արդյունքով ակնառու է մեր օրերում։

Թուրքերը կարողացել են քրդերին մասնատել, բաժան-բաժան անել և հասել են նրան, որ Վանի քուրդն ատում է Հաքարիի քրդին, Կարսի քուրդը՝ Ալաշկերտի քրդին, Դիարբեքիրի քուրդը՝ Բայազետի քրդին։ Այսպես քրդերին կառավարելը, քրդական հարցի ռիսկերի չեզոքացումը հեշտ է ։

Ամեն առավոտ քուրդ աշակերտը դպրոցում, մինչ դասերի սկսվելը, տողան է կանգնում և բոլորի հետ ասում․ «Ես թուրք եմ, ես հպարտ եմ, որ ես թուրք եմ», իսկ ամեն անգամ դասարան մտնելիս՝ դասասենյակի պատին կարդում է․ «Թուրք, քո հզորությունը քո երակներով հոսող ազնվազարմ արյունն է»:

Ահա այսպիսին է ժամանակակից Թուրքիան:

Իսկ քրդերի նկատմամբ փափուկ ուժի կիրառումից բացի կոշտ ուժի կիրառման մասին՝ հաջորդիվ։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ