ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Նա, ով կառուցում է որջ հրեշի համար, կկրի իր պատիժը. մենք լուռ չե՛նք մնա»

«Նա, ով կառուցում է որջ հրեշի համար, կկրի իր պատիժը. մենք լուռ չե՛նք մնա»
29.06.2025 | 15:44

Իրանական ԻՀՊԿ-ի հետ կապվող ալիքները հրապարակել են տեսանյութ (հղումը՝ Հ.Գ.-ում), որտեղ նշված են երկրները, որոնք Իսրայելի համար հանդիսանում են հենակետեր, և այդ տարածքներից հարվածներ են հասցվել Իրանի տարբեր շրջաններին։ Տեսանյութում ԱՄԷ-ն է, Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության տարածքն է, Ադրբեջանը։

Ալիքում մասնավորապես ասվում է.

«Նա, ով կառուցում է որջ հրեշի համար, և մեղավոր էր Իրանի անմեղ քաղաքացիների մահվան մեջ, կկրի իր պատիժը. մենք լուռ չե՛նք մնա»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

https://www.facebook.com/AraL.Poghosyan/videos/712496614854109

Դիտվել է՝ 5482

Մեկնաբանություններ