ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

«Շենգավիթ» ԲԿ-ն և օդում կախված հարցերը

«Շենգավիթ» ԲԿ-ն և օդում կախված հարցերը
15.09.2025 | 14:29

Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացի ծննդկանը որոշեց ծննդաբերել Շենգավիթ բժշկական կենտրոնում (Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն):

Ընդունարանում ծննդկանից վերցրեցին պահանջվող փաստաթղթերը և հարցրեցին, թե արդյոք վերջինս ունի՞ «նախընտրած բժիշկ»: Բացասական պատասխանը լսելուց անմիջապես հետո, ընդունարանի աշխատակիցն ասաց, որ Հայաստանում ծննդաբերության հետ կապված բուժսպասարկումն անվճար է: Ծննդկանն իր համաձայնությունը տվեց ծննդաբերել «Շենգավիթ» ԲԿ-ում: Ընդունեցին: Հարկ եմ համարում շեշտել, որ, եթե բուժսպասարկումն անվճար չլիներ, ապա ծննդկանը կնախընտրեր ծննդաբերել այլ ԲԿ-ում:

Որոշ ժամանակ անց, հերթապահ բժիշկ Ավանեսովա Նաիրան հայտարարեց, որ ծննդկանն ունի նախընտրած բժիշկ (՞՞՞), որը քեֆ-ուրախության սեղանը լքել և եկել է ԲԿ: Ծննդկանի հարազատները հերքեցին այդ վարկածը` ծննդկանը «նախընտրած բժիշկ» չունի: Ավանեսովա Նաիրան պնդեց, որ «նախընտրած բժիշկը» հիվանդանոցում է հենց այդ ծննդկանի պատճառով: Վերջինիս հարազատները հորդորեցին փոխանցել «նախընտրած բժշկին», որպեսզի վերջինս շարունակի քեֆ-ուրախությունը: Ավանեսովա Նաիրան էլ ասաց, որ չի հավատում «Շենգավիթ» ԲԿ-ի ընդունարանի աշխատակիցների` ծննդաբերության անվճար լինելու պնդմանը և հայտարարեց, որ «փողերի հետևից կգան»: Ո՞վ կգա` գողականնե՞րը: Ի պատասխան այդ հարցին՝ Ավանեսովա Նաիրան բազմաբովանդակ լռեց:

Լավ, մի կողմ թողնենք Ավանեսովային: Ի՞նչ է ենթադրում «ՀՀ-ում կացության» կարգավիճակը, ի՞նչ իրավունք է այն տրամադրում կամ ո՞ր իրավունքն է սահմանափակում, ինչու՞ են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկն ու ընդունարանն իրարամերժ պնդումներ անում, որտե՞ղ և ի՞նչ առիթով էր «նախընտրած բժշկի» քեֆ-ուրախությունը, ի՞նչ ակնկալիքով էր վերջինս միջոցառումից վերադարձել ԲԿ և, ի վերջո, արդյո՞ք «Շենգավիթ» ԲԿ-ն ունի «փողերի հետևից գալացող» աշխատակիցներ:

ԲԿ-ի ընդունարանի աշխատակիցը մեկ անգամ ևս պնդեց, որ, եթե ծննդկանը չունի «նախընտրած բժիշկ», ապա վերջինիս բուժսպասարկումն անվճար է: Որտե՞ղ և ի՞նչ քեֆի էր մասնակցում ծննդկանի իբր «նախընտրած բժիշկն»՝ ընդունարանի աշխատակիցը չգիտեր: Վերջինս չգիտեր նաև, թե ովքեր են «Շենգավիթ» ԲԿ-ի «փող ստացողները»:

Ծննդկանը ծննդաբերեց: Օդում կախված մնացին հարցեր, որոնք առաջացան Ավանեսովա Նաիրայի «թեթև ձեռքով»: Կարծում եմ` «նախընտրած բժշկի», «քեֆ-ուրախության», «փող ստացողների» և, ի վերջո, օրենքի միատեսակ կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերը պետք է հանրության և ՀՀ առողջապահության նախարարությունում որպես նախարար աշխատող Անահիտ Ավանեսյանի ուշադրության կենտրոնում լինեն:

Այլ կարծիք լինել չի կարող:

Հ.Գ. Այս պահին ծննդկանը «Շենգավիթ» ԲԿ-ում է: Հույս ունեմ, որ այս գրառումից հետո վերջինիս լուրջ կվերաբերվեն:

Հ.Գ.-2. Նկարում` «Շենգավիթ» ԲԿ-ն է : Նկարահանումը կատարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքի տարածքից:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4797

Մեկնաբանություններ