Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հայաստանի ապագան չի որոշվելու նրանցով, ովքեր բարձր են խոսում, այլ նրանցով, ովքեր լուռ գալիս են ընտրության՝ վերադարձնելու իրենց երկիրը՝ իրենց

Հայաստանի ապագան չի որոշվելու նրանցով, ովքեր բարձր են խոսում,  այլ նրանցով, ովքեր լուռ գալիս են ընտրության՝ վերադարձնելու իրենց երկիրը՝ իրենց
06.11.2025 | 13:05

Առանց սրտիկների՝ բաց և ուղիղ հայացքով

Մեզ անհրաժեշտ է քաղաքական լեզվի և հանրության հետ շփման մոդելների վերաիմաստավորում: Ես որոշակի առումով իմ մեջ դա արդեն արել եմ և ունեմ այլևս նախընտրելի քաղաքական թեկնածու, ով կբերի փոփոխության: Դա Հայ Մարդն է՝ որպես թեկնածու մասնակցային հեղափոխության մոդելով:

Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական լեզու՝ նոր իմաստով և նոր առաքելությամբ: Իշխանության ամենամեծ և հզոր ընդդիմությունը ոչ թե ընդդիմադիր կուսակցություններն են կամ շարժումները և ոչ էլ քաղաքական ընդդիմադիր առաջնորդները, այլ 80%-ոց լռությունը՝ հոգնած, հիասթափված, անհաղորդ, քաղաքականությունից օտարված քաղաքացիների շերտը, որոնց էդպիսին մնալու համար այս իշխանությունը անում է ամեն բան:

Այս մարդիկ մեր հասարակության մաքուր, առողջ կորիզն են։ Նրանք չեն հաշտվել՝ նրանք պարզապես չեն հավատում քաղաքական շահերի շուկային։ Մեզ անհրաժեշտ է նրանց վերադարձնել քաղաքական կյանք, քաղաքականացնել որպես պետականության պատասխանատուներ, որպես ազգային պետության իրական դերակատարներ։

Ես չեմ քարոզում և քարոզելու որևէ կուսակցության, շարժման կամ թեկնածուի օգտին։ Իմ նախընտրելի թեկնածուն այլևս լինելու է ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅ ՄԱՐԴԸ։ Իմ «կուսակցությունը» լինելու է քաղաքացիական գիտակցությունը՝ ազգային պահպանողական սկզբունքներով։ Իմ ձայնը այն հայ մարդուն է գնալու, ով քաղաքականապես մասնակցում է։ Հայ մարդը պետք է դառնա քաղաքական սուբյեկտ։

Նկարագրածս Փաշինյանի ամենախոցելի կետն է: Նրա ռեժիմը գոյատևում է լռության և լոյալության հաշվին: Նրա իրական «մղձավանջը» իր սեփական ընտրազանգվածից դուրս գտնվող լայն հանրության բարձր մասնակցությունն է։ Նա իր նախընտրական ռեսուրսներով կբերի իր հավատավոր ամբողջական ընտրազանգվածին ընտրության՝ առանց գեթ մեկ բացակայի, և անտարբերության կամ չմասնակցության գերակշռությունը նրա հաղթանակի երաշխիքն է։

Նրա ռազմավարությունը պարզ է՝ վանել լոյալներին և քաղաքականությունը իրենցից օտարածներին և նրանց պարտադրել խելագարության կանխավարկածներ, որպեսզի նրանք չքաղաքականան, չմասնակցեն և մնան անտարբեր։ Մենք պետք է այս խելագարության կոդը կոտրենք՝ վերածելով անտարբեր և օտարացած քաղաքացիներին մասնակցող, քաղաքականորեն արթուն, իր ճակատագրի տերը դարձած հայ մարդու։ Նրանց հետ հաղորդակցումը, լսելը, խոնարհվելն ու հարգելը թիվ մեկ գործողությունը պետք է լինի յուրաքանչյուր իրեն քաղաքական գործիչ կամ հանրային գործիչ համարողի համար:

Գլխավոր ուղերձը պետք է լինի մասնակցությունը որպես ուժ, որպես բեկում: Այս ընտրությունները չեն լինելու ոչ ընդդիմադիրների, ոչ իշխանականների մասին։

Դրանք լինելու են հայ մարդու վերադարձի մասին քաղաքական կյանք։

Մենք չպետք է պայքարենք իշխանության դեմ՝ իշխանությամբ։

Մենք պետք է պայքարենք անմասնակցականության դեմ մասնակցությամբ։ Սա ամենամաքուր, ամենաօրինական և ամենաարդյունավետ քաղաքական գործողությունն է, որը կարող է փոխել իրավիճակ:

Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը չհասկանան, որ հայ մարդը զուտ նրանց ընտրողը չէ, այլ իրենց հերոսը,

նրանք դատապարտված են մնալ անզոր։

Ժամանակն է փոխել տրամաբանությունը՝ ոչ թե համոզել, որ ընտրողը ձայն տա իրենց, այլ ցույց տալ, որ իրենց գոյությունը կախված է հայ մարդու ակտիվությունից, մասնակցությունից ու իրապես քաղաքական լինելու կարողությունից։

Քաղաքական գործիչը չպետք է առաջնորդի ժողովրդին, այլ խոնարհվի մասնակցող ժողովրդի առջև,

որովհետև հենց նա է իրական քաղաքական միավորը, պետության ճակատագրի կրողը։

Մասնակցությունը պետք է դարձնել ազգային հարգանք, մոդա, թրենդ, որովհետև մասնակցելը նշանակում է՝

• հարգել ինքդ քեզ՝ որպես քաղաքացի,

• հարգել զոհվածներին, որոնց անունով կառուցվում է պետությունը,

• հարգել ապագան՝ որպես սեփական ընտրության արդյունք։

Հետպատերազմական հոգեբանական ճգնաժամից և պոպուլիզմի ճիրաններից դուրս գալու միակ ուղին քաղաքական մասնակցությունն է, որովհետև դա է սեփական ճակատագրի վերահսկումը՝ ոչ թե նոր իշխանության կամ առաջնորդի սպասելը։ Մենք չպետք է խնդրենք ժողովրդին քաղաքականանալ,

պետք է հիշեցնենք նրան, որ նա արդեն քաղաքական է, քանի որ իր լռությամբ է պահում համակարգը կամ իր մասնակցությամբ է փլուզում այն։

Ես գաղափարախոս եմ այն համոզման, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր լինելու ամենամեծ ձևը քաղաքական մարդ դառնալն է։ Ես չեմ քարոզում, որ դուք ձայն տաք այս կամ այն ուժին։

Ես ասում եմ՝ դարձեք ընտրող, զբաղվեք քաղաքականությամբ այսինքն, ձեր ճակատագրի որոշմամբ, որովհետև ձեր մասնակցությամբ է ձևավորվում իշխանության լեգիտիմությունը, ոչ թե կուսակցությունների հաշվարկներով։

Ձեր մասնակցությամբ է չափվում՝ արդյո՞ք այս երկիրը դեռ ձերն է։

Այսօր իշխանությունը պահվում է ոչ թե իր ուժով, այլ հենց լռությամբ։ Եթե այդ լռությունը կոտրվի՝ ոչ թե կուսակցական կոչերով, այլ արժանապատիվ քաղաքականացման գիտակցությամբ, այդ պահին կսկսվի նոր շրջափուլ՝ հանրային վերականգնումը։

Մեր հերոսը պիտի լինի ոչ թե ընդդիմադիր թեկնածուն, այլ մասնակցող հայ մարդը։ Այն մարդը, ով իր ներկայությամբ ստիպում է քաղաքական դաշտին հարգել իրեն: Հասարակությունը, որը քաղաքականությունից հոգնել է, իր հոգնածությունը պետք է դարձնի կամք։

Հոգնածությունը բուժվում է մասնակցությամբ։ Քաղաքականությունը չմասնակցությամբ մահանում է։ Հենց այդ մասնակցությամբ է ծնվում ազատ քաղաքացին, ոչ թե կուսակցության ընտրությամբ, այլ՝ ընտրությանը մասնակցելով որպես ինքնիշխան մարդ։

Հայաստանի ապագան չի որոշվելու նրանցով, ովքեր բարձր են խոսում,

այլ նրանցով, ովքեր լուռ գալիս են ընտրության՝ վերադարձնելու իրենց երկիրը՝ իրենց։ Մասնակցությունը ազգային փրկության մեխանիզմ է, և ժողովրդավարությունը չի գոյատևում, երբ մարդիկ հիասթափվում են ընտրությունից։ Այն գոյատևում է, երբ մարդիկ հասկանում են՝ մասնակցությունը քվե չէ, դա ինքնիշխանության արարք է, հայ մարդու ինքնագտնման և պետության վերակերտման ձև։

Այս ընտրություններում պետք է հաղթի ոչ թե մի կուսակցություն կամ մի քանիսը, այլ՝ մասնակցող հայ մարդը։

Քանի դեռ հայ մարդը չի մասնակցում, իշխանությունը չի պարտվում։

Երբ նա մասնակցի՝ իշխանությունը կվերածվի հաշվետվողական կառույցի, ոչ թե վերևից որոշված և մեր գլխին իջեցված ուժի։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ