Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Eրբ դիլետանտը զբաղվում է քաղաքականությամբ, զոհասեղանին դրվում է ոչ թե մեկ անձի կյանք, այլ` մի ողջ պետություն

Eրբ դիլետանտը զբաղվում է քաղաքականությամբ, զոհասեղանին դրվում է ոչ թե մեկ անձի կյանք, այլ` մի ողջ պետություն
25.11.2025 | 15:30

Սրտանց կուզենայի, որ ՀՀ տարածքում քաղաքականությամբ զբաղվող վառ անհատականությունները գոնե մեկ օր իրենց կյանքում աշխատեին վիրաբույժ։

Ասենք, Ծառուկյանը ՔՊ անդամուհիներից մեկին վիրահատեր մի յուրահատուկ օրգան, Կարապետյանը մեկ այլ ՔՊ-ականին շունտ աներ, նրա զարմիկը կատարեր բարդ ուռոլոգիական վիրահատություն, էն մնացածներն էլ փորձեին մյուս ՔՊ-ականներին փրկել այլ ուռուցքներից, թութքից և այլն։ Բնականաբար, սրանց բոլորի բժշկական կյանքը հաջորդ օրը կավարտվեր՝ հիվանդները կմեռնեին։ Եվ նրանց կզրկեին բժշկական լիցենզիայից։ Իհարկե, ողբերգություն է մարդկային մահը դիլետանտ բժշկի պատճառով, բայց դա փոքր ողբերգություն է, քանզի մեկ զոհից ավելի դիլետանտը չի հասցնի տալ։

Բայց երբ դիլետանտը զբաղվում է քաղաքականությամբ, զոհասեղանին դրվում է ոչ թե մեկ անձի կյանք, այլ մի ողջ պետություն, ազգ, քաղաքակրթություն։ Ժամանակին Ծառուկյանին Քոչարյանը մտցրեց մեծ քաղաքականություն, ինչը հանգեցրեց նրան, որ հայ ժողովուրդը ունեցավ լեգիտիմ ժողվարչապետ՝ փաշինյան նիկոլ, որը, շնորհիվ Ծառուկյանի ֆրակցիայի առաջադրման, ընտրվեց վարչապետ, դարձավ ժողվարչապետ և սկսեց Չորրորդ հանրապետության կառուցման բարդ աշխատանքները՝ ընթացքում վարի տալով Արցախը, Սյունիքը, քայքայելով ազգային ինքնությունը՝ ազգային ԴՆԹ (ДНК)-ի մեջ փոփոխություններ կատարելով։ Դե, Ծառուկյանի խելքը գործից չէր հասնում, չգիտեր, ինչ ասել է գրանտակեր, Արևմուտք, անգլոսաքս և այլն, և այլն։ Հետո հայրենի քաղաքական դաշտ շռնդալի մուտք կատարեց ազգային բարերար Կարապետյանը՝ ճաղերի ետևից, և ՀՀ վարչապետ հեռակա կարգով ընտրեց իր եղբոր զավակ Նարեկին։

Կարապետյանը շանս ուներ օգուտ բերել Հայաստանին, բայց կորցրեց այն, քանզի չուներ գիտելիք, տարրական պատկերացումներ քաղաքականության ոլորտում։ Նա պետք է ընդամենը դառնար ռուս-հայկական Սորոս։ Եվ եթե սկսեր այդ պրոցեսը 2018-ին, այսօր նա կունենար քաղհասարակության մեծամասնությունն իր տրամադրության տակ, որի հետ հաշվի կնստեին ԱՄՆ պետդեպարտամենտում և Եվրոպայում, այնպես, ինչպես Սորոսի և USAID-ի գործակալների հետ հաշվի նստեցին ՀՀ քաղաքական էլիտաները և ՌԴ ղեկավարությունը 2018-ին։ Բայց ազգային բարերարը գնաց իր ուրույն ճանապարհով և հայտնվեց բանտում, որտեղից այլևս դուրս չի գա, քանի կա ժողվարչապետ փաշինյան, իսկ այդ հրաշքը կմնա այնքան, քանի դեռ չի սպառնում ՌԴ անվտանգությանը։ Կարապետյանը չգիտեր, թե ինչ արժեք է ներկայացնում փաշինյանը Արևնուտքի համար և ինչի կգնա Արևմուտքը նրան պահելու, պաշտպանելու և փայփայելու գործում։ Եվ տուժեց․․․

Բայց դա էլ հեչ։ Ինչպես և ընդունված է հայերի մոտ, Կարապետյանը գործը, հայերեն ասած, թարս բռնեց։ Օրինակ, քաղաքական հայտ է ներկայացնում, բայց դրա պրեզենտացիան անում է Միացյալ Նահանգներում, այն դեպքում, երբ իր ամեն ինչը՝ ակունքները, փողը, ռեսուրսները և այլն, Ռուսաստանում են և գոյացել են Ռուսաստանի շնորհիվ։

Կարապետյան Նարեկի այցից Ամերիկա հասկացող մարդիկ եկան այն եզրահանգմանը, որ «Մեր ձևով» շարժումը գրեթե ոչնչով չի տարբերվում գրանտակերների ՔՊ-ից, նրանց համար էլ Թրամփի կամուրջը գերագույն արժեք է, իսկ Միացյալ Նահանգները՝ սրբավայր։

Բացի այդ, Կարլսոնի հետ հարցազրույցում ապագա վարչապետ Նարեկն ասաց բաներ, որոնք պարզապես վտանգավոր են ՀՀ և հայերի համար։

Օրինակ, հայ-թուրքական հակամարտությունը նա հռչակեց կրոնական պատերազմ, այսինքն, չկա հայրենազրկում, չկա էթնիկ զտում, չկան տարածքների և մարդկային կյանքերի կորուստենր, կա ընդամենը կրոնային անհամաձայնություն։ Իսկ նման մոտեցումն ինքնին բացառում է որևէ բողոքի, պրետենզիայի ներկայացում թուրքական կողմին, քանզի կրոնական պատերազմում չկան զոհեր և ագրեսորներ, չկան մեղավորներ և տուժածներ, ամենակարևորը՝ չկա մեկը, որին կարելի կլինի ենթարկել պատասխանատվության։ Ասենք, Եկատերինա Մեդիչիին մեկը չմեղադրեց համաշխարհային պատմության ընթացքում 33 հազար հուգենոտի սպանության մեջ, ոչ մի քաղաքական հետևանք չունեցավ Բարդուղիմեոսյան գիշերը։

Ինչու՞։

Որովհետև դա ընդամենը կրոնական հողի վրա բախում էր, այլ ոչ ցեղասպանություն։ Եվ հենց այս ուղին են ընտրել Կարապետյանները Հայոց ցեղասպանության չեզոքացման համար՝ հայտնվելով կասկածելի կենտրոնների ազդեցության ներքո, չհասկանալով իրենց քայլերի վտանգավորության աստիճանը։

Բացի այդ, ազգային բարերարի թիմն Արևմուտքում նախաձեռնում է մի ծիծաղելի պրոցես։ Սրանք իրենց հզոր խելքով ուզում են կրկնել Յանուկովիչի և Իվանիշվիլիի արածները։ Հստակեցնեմ։ Երբ Վիկտոր Յանուկովիչը հերթական անգամ հաղթեց Վիկտոր Յուշչենկոյին ՈՒկրաինայի նախագահի ընտրություններում 2010-ին, նա գնաց ամերիկյան դեսպանի մոտ և խնդրեց, թե՝ այ ախպեր, վատ բան եղավ, ես հաղթեցի ձեր թեկնածուին, որը չորրորդ տեղում հայտնվեց, թողեք աշխատեմ, երրորդ փուլ մի պահանջեք 2004-05-ի սեզոնի պես, ես շան պես ձեզ կծառայեմ, Յուշչենկոյի բոլոր պրոյեկտները կիրականացնեմ։ Ամերիկացիք համաձայնեցին, բայց երբ Յանուկովիչը խաբեց և թռավ իրենց գլխից, ամենաբարձր մակարդակով որոշում ընդունեցին սպանել դրան, հեռացումից զատ, և դրա անիմաստ կյանքը փրկեց ՌԴ առաջնորդը։

Հիմա, բարերարի թիմն ուզում է համոզել ամերիկացիներին, թե՝ դուք սրբություն եք մեզ համար, Թրամփի կամուրջը՝ հայ ժողովրդի մուրազ, նիկոլն էլ՝ խայտառակված ու պարտված գործիչ, թողեք դրան հաղթենք ընտրություններում և մենք ձեզ ծառայենք։

Բայց ամերիկացիք մեկ անգամ են սխալվում և խաբվում։ Նրանց ինչի՞ն է պետք ինչ-որ մի նոր ապրանք, եթե հինը գերազանց կատարում է իր գործառույթները։ Նշանակում է՝ միայն ծիծաղ կառաջացնի նման առաջարկը Միացյալ Նահանգներում, փաշինյան նիկոլը ընտրություններում կհաղթի անկախ ստացած ձայների քանակից, ընտրությունները կճանաչվեն իդեալական և հանճարեղ, ազգային բարերարը կունենա փոքրիկ ֆրակցիա, եթե ընտրություններին մասնակցելու իրավունքից չզրկվի, և կշարունակի բնակվել բանտախցում։

Բնականաբար, Հայաստանի կործանումը նոր թափ կհավաքի, Սյունիքի օտարումը կհանգեցնի հայաթափմանը, երկու եղբայրական թուրք ժողովուրդները կմիավորվեն, և այս երջանկությունը կտևի այնքան ժամանակ, մինչև որ ռուսների համար իրավիճակը չհասնի դանակը ոսկորին հասնելուն։

Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի, սակայն հայերի կորուստները անդառնալի կմնան։ Ահա թե ինչ է դիլետանտությունը քաղաքականությունում, ահա թե ինչի կհանգեցնի դիլետանտի գործունեությունը իրականությունում։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ