Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նորից ամառ

Նորից ամառ
01.06.2025 | 11:41

Նորից հունիս,

մի նոր ամառ,

նույն կանաչն է

նույն ծառերը,

երկնի շուրթը

կտցահարող թռչունների

նույն խաղերը:

Նորից ամառ,

մի նոր հունիս,

նույն արևն է,

նույն լուսինը,

հավերժության հեռուներից

աչքով անող

նույն աստղերը:

Ոչինչ, ոչինչ չի փոխվել,

նույնն է, նույնն է, նույնը,

ես եմ կորցրել միայն

անցած տարվա հունիսի

կրակոտ ու հրացոլք,

խենթորեն տաք

գույնը:

Լիլի Մարտոյան

01.05.2016

Դիտվել է՝ 6060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ