ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.10.2025 | 22:00
Տե՛ր Հիսուս,
Ես չեմ եկել Քո առաջ խոսքերով փայլելու,
այլ լռությամբ՝ մաքրվելու։
Որքան պարզ է լույսը, երբ այն մաքուր է,
այնպես էլ մարդու սիրտը, երբ այն հաշտ է Քեզ հետ։
Տե՛ր,
Քո առջև աղոթում եմ՝
Սովորեցրու՛ ինձ խոնարհություն, որպեսզի չմոլորվեմ հպարտության բարձունքներում։
Տու՛ր ինձ համբերություն՝ դիմակայելու փորձություններին
և խաղաղություն՝ մարդկանց հանդեպ։
Որովհետև ով սիրում է խաղաղությունը, նա է Քո զավակը։
Եվ երբ երեկոն իջնի,
թող հոգիս հանգչի Քո խաղաղության գրկում՝ ասելով․
«Օրհնյա՛լ ես Դու, Տե՛ր, որ այս օրվա մեջ ինձ պահեցիր և առաջնորդեցիր»։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ