Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Հայաստանի անունից հանդես եկող սուբյեկտին պայմաններ են թելադրվելու

Հայաստանի անունից հանդես եկող սուբյեկտին պայմաններ են թելադրվելու
07.08.2025 | 13:55

Թրամփը սկզբում հանդիպելու է Հայաստանի անունից հանդես եկող անձի հետ, հետո՝ Ադրբեջանի խանի, ինչից պետք է ենթադրել, որ առաջին սուբյեկտին պետք է պայմաններ թելադրվեն, և դա հաջողությամբ պսակվելու դեպքում, արդյունքները պետք է ներկայացվեն խանին, որից հետո փաստաթուղթ ստորագրվի:

Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը պետք է խանի հետ տեղի ունենար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2660

Մեկնաբանություններ