Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Լֆիկը «քցել» է

Լֆիկը «քցել» է
07.06.2013 | 00:42

Հրապարակի վերակառուցմանն առնչվող քննարկումները կարծես ստվերել են Փակ շուկայի թեման: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, մի լավ «քցել» է պատկան մարմիններին: Պարզվում է, երբ նա գնել է շուկան և այնտեղ շինաշխատանքներ սկսել, խոստացել է, որ «մատով չի կպնի» պատմական հուշարձան հիշեցնող ոչ մի դեկորի, մինչդեռ այսօր ունենք լիովին քանդված, ավերված պատմամշակութային կառույց:
Ըստ մեր աղբյուրի, երբ աղմուկ է բարձրացել, ու լրատվամիջոցները, ճարտարապետները ներկայացրել են իրավիճակը, Լֆիկին «բերման են ենթարկել» ու պահանջել բացատրություն տալ: Իրեն քննադատողներին «սայթով տոպկող» Լֆիկն էլ, կարծում եք, «տա՞կն» է մնացել: Ոչ, շատ հետաքրքիր արդարացում է մոգոնել` հայտարարելով, թե շինաշխատանքների ժամանակ կամարները քանդվել են: «Այ ցավդ տանեմ, փլվում են»,- իրեն բնորոշ հանգով ասել է կնոջ «հույսին» մնացած «անգործարար» պատգամավորը:
Եթե ամեն ինչից «սիթի» «քամող» Ալեքսանյանը հրաշալիորեն կարողացել է իր ուզածին հասնել, հարց է առաջանում. համապատասխան մարմիններն այդքան միամի՞տ են, որ կարծել են, թե քարեր շարժելուց ու լայն թափով շինարարություն սկսելուց հետո հին շենքի պատերը կդիմանան, ինչպես Լֆիկը կասեր` չեն փլվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ