«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
10.06.2025 | 10:33
Ամա՜ն…
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» (Նիկոլի և իր ոհմակի հրեշապետությունում իբր թե կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող հանձնաժողով կա), մեր ունեցած միանգամայն հավաստի տեղեկատվության ու համապատասխան փաստաթղթի պատճենի համաձայն, «ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ հիմք ընդունելով դեպքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»:
Մեջբերումը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանի 05.06.2025թ թիվ 01/2324-2025 պատասխան գրությունից է:
Էլի զանգվածային լրատվության միջոցները… Բա որ այդ զանգվածային լրատվության միջոցները չլինեին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» ի՞նչ էր անելու… Առանց այդ հրապարակումների, զուտ «Ազգային ժողով» կոչվածի հայտնի նիստի տեսաձայնագրությունը բավարար չէ՞ր համարելու Հայաստանի գլխավոր գերագույն օրինախախտի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար…
Սա, իհարկե, այն դեպքն է, երբ եփված հավերը ոչ միայն կծիծաղեն, այլև բարձրաձայն կքրքջան, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նիկոլական իշխանության մաս հանդիսացող հիշյալ հանձնաժողովն, ի վերջ, ջրելու է Նիկոլի դեմ հարուցած վարույթը, կարճելու է այն և հայտարարելու, թե Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտում թույլ չի տրվել: Եվ եթե նույնիսկ ձևի, հավատ հաստատելու համար վարույթը չկարճի էլ, բավարարվելու է Նիկոլի հանդեպ որևէ նշանալի քայլ չհանդիսացող, անատամ մի որոշմամբ կամ հայտարարությամբ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Երկիրը կտնքա իր ընդերքում միջուկային պայթյունների ցավից, Երկիրը կպատասխանի այդ հարվածներին էլ ավելի հաճախակի և ուժեղ երկրաշարժերով
- «Буревестник»-ին հաջորդեց «Посейдон»–ը, Թրամփը դիմում է խելագար քայլերի, իսկ Պեսկովը փորձում է հանգստացնել համաշխարհային հանրությանը, բայց…
- Նիկոլ հայադավը, որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային, նա քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով և հակաքրիստոնյա է
- «Буревестник». Երրորդ համաշխարհայինը կանխելու հույսով. 2
- «Буревестник». Երրորդ համաշխարհայինը կանխելու հույսով
- Հայաստանում այսօրվանից ասպարեզ եկավ Նիկոլի քայքայիչ և ամբողջատիրական աղանդը, որի անդամներն առաջին իսկ օրվանից նզովյալ են
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 21
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 20
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 19
- Նիկոլ հայադավ, դերվիշի շորեր հագիր, նկատի ունեմ՝ ծպտվիր, դուրս եկ մարդամեջ
- Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 3
- Պուտինի դեմ Բուդապեշտում կարող է մահափորձ լինել, անվտանգության ծառայությունները պետք է ծայրաստիճան զգույշ լինեն
- Արևմտյան զորքեր մտցնել ՈՒկրաինա և Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, թեկուզ ամեն ինչ ավարտվի Երրորդ համաշխարհայինով
- Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»- ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար. 2
- Թրամփը Եգիպտոսի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին անվանել է Ալիևի հայրենակից
- Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»-ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար»
- Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 5
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 4
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 3
Մեկնաբանություններ